Դուբայի լողափների մեծ մասը փակվել է զբոսաշրջիկների համար, ինչի պատճառը վարդագույն մեդուզաների աննախադեպ ներխուժումն է: Վերջին օրերին մեդուզաները խայթել են մեծ թվով զբոսաշրջիկների: Եվ քանի որ աղեխոռոչավորները չեն հավաքվում լքել ափը, որոշում է կայացվել փակել լողափները: Հասարակական լողափներից բաց է մնացել միայն 200-մետրանոց հատված: Բայց այնտեղ էլ տեղադրված են դրոշներ, որոնք հանստացողներին զգուշացնում են խայթող վտանգի մասին: