Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի քաղաքական կամ որևէ այլ ուժի չենք պատկանում»

Փետրվար 25,2012 18:40

Արդեն 15-րդ օրն է, ինչ Մաշտոցի պուրակի ակտիվիստները առավոտից երեկո այնտեղ են և իրենց բողոքն են արտահայտում պուրակում կառուցվող շինությունների դեմ:

Ակտիվիստ Ռուզաննան ասում է` 4 օր է, որ շինարարությունը ոչ պաշտոնապես դադարեցված է: Այդպիսի համաձայնություն նրանք ձեռք են բերել ոստիկանության հետ: Բայց դա նրանց համար հանգստի առիթ չէ:

Օրվա ընթացքում կազմակերպվում են տարբեր միջոցառումենր` ցուցահանդեսներից մինչև հեծանվավազք: «Առավոտ երիտասարդականի» այնտեղ այցելության ժամանակ երիտասարդ ակտիվիստները զբաղված էին պուրակի ձյան մաքրման աշխատանքներով:

Վերջերս լայն տարածում գտան ասեկոսեներ, ըստ որի, այս բողոքի ակցիան կազմակերպվել և հովանավորվում է դրսի ուժերի կողմից: Ակցիայի մասնակից Ռուզաննան էլ այդ խոսակցություններին պատասխանում է այսպես.
«Ու՞մ կողմից ենք ղեկավարվում, մենք էլ չգիտենք: Մենք այս ամենը անում ենք մեր համար: Ոչ մի քաղաքական կամ որևէ այլ ուժի չենք պատկանում: Իսկ երբ խոսվում է մեր` ինչ-որ ուժից կախվածության մասին, չեն կարողանում ասել, թե կոնկրետ ումից: Իսկ եթե չկա փաստ, ապա դա, ճիշտ լինել չի կարող»:

Երիտասարդներին ամեն օր միանում են տարբեր հանրաճանաչ ու սովորական մարդիկ և իրենց ծրագրերն ու օգնությունն առաջարկում:

«Ի՞նչ է նրանց էլ են դրսի ուժերը հովանավորում»,- զարմանում է ակտիվիստը:

Հասարակության կողմից էլ արժանանում են լավ գնահատականի: Դա է ապացուցում օրվա ընթացքում հարյուրավոր մարդկանց ներկայությունը: Ակցիան կշարունակվի այնքան, մինչև վերջնականապես չդադարեն պուրակում սկսված շինարարությունները: Իսկ իրենց հաջողության մեջ երիտասարդները համոզված են:

«Ապագա «կանաչ» ճարտարապետները միանում են բնապահպաներին», «Եղունգ ունես, բուծիկդ փորի», «Այգին ժողովրդին». Այս կարգախոներն են փակցված այգում:

Ակցիայի մյուս մասնակցի` Բայանդուր Պողոսյանի մասին հնչող խոսակցություններն ավելի թեժ են: Պատճառը նրա սատանիստ լինելն է: Պուրակի խնդրի մասին իմացել է համացանցից, եկել ու  միացել մնացած երիտասարդներին: Անդրադառնալով իր մասին հնչող խոսակցույուններին` ասում է.

«Իրականում, երբ 2001 թվականից ես գիտակցեցի, իմ փիլիսոփայական գիտակցությունը, խոսակցություններն այդ ժամանակվանից են սկսել: Եթե ես փոշմանեի իմ ընտրած ուղղուց, ապա բավականաչափ քաջություն ունեմ խոստովանելու իմ սխալը»: Ըստ նրա, իր այդպիսի ուղղվածությունը կապ չունի պուրակում կազմակերպված ակցիայի հետ ու պետք չէ անձնականը խառնել ընդհանուրի հետ:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829