Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրիում հացի թանկացումը դժգոհություն է առաջ բերել իշխանությունների հանդեպ

Փետրվար 25,2012 17:43

Ինչպես տեղեկացրել ենք, մոտ մեկ շաբաթ առաջ ԲՀԿ-ականները, թակելով Գյումրու ամենամեծ  թաղամասի`Անիի բնակիչների դռները` ընտրացուցակները ճշգրտելու պատրվակի տակ սկսել էին սեփական կուսակցության քարոզն անել: Այնուհետեւ բնակիչներին հարցուփորձի  էին ենթարկել , թե մեծամասնական ընտրակարգով առաջադրվող ո՞ր թեկնածուին են  պատրաստվում իրենց ձայնը տալ` ԱԺ պատգամավոր, ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանի՞ն, թե՞ երևանաբանկ բիզնեսմեն, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանին:

Մի խոսքով ԲՀԿ-ականները փորձել են  կողմնորոշվել` թե ո՞ վ է այսպես ասած մարտունական, ով` արմանական: Նշենք, որ թեև Արման Սահակյանը կուսակցական չէ, սակայն նրան սատարելու է ՀՀԿ-ն:

Այսօր գրեթե նույն սցենարով` նույն թաղամասի բնակիչների դռներն են թակել ՀՀԿ-ականները: Այստեղ էլ տնետուն ընկնելու համար երկու կին են ընտրել, որոնք ներս մտնելուն պես, առանց ավելորդ ձևականությունների` բնակիչներին հարց են ուղղել` դուք ո՞ ր կուսակցությանն եք սատարելու ու ու՞ մ եք ընտրելու` Մարտունի՞ ն, թե՞  Արմանին: Ի պատասխան վերջիններիս` Արամ Խաչատրյան փողոցի 31 շենքի բնակիչներից մեկը` նրանց ասել է. «Ձեր ի՞ նչ գործն է, ես ում կընտրեմ, հերիք ու բոլ չեղա՞վ, դուք գնացեք` Ձեր վերնախավին փոխանցեք, որ ՀՀԿ-ին ձայն չենք տալու, և գիտեք ինչու՞ . հերիք չէ աղքատության մեջ փտող Շիրակի մարզը ձեր կառավարման տարիներին ընչազուրկ դարձրեցիք,  հիմի էլ ընտրությունների նախաշեմին ` նոր սյուրպրիզնե՞ր եք անում` հացի գինը 10-20 դրամով թանկացնու՞մ եք»:

Հանրապետական կանայք իրոք զարմացել են` լսելով Գյումրիում հացի գնի թանկացման մասին: Նրանք  տեղում զանգահարել են երևանյան իրենց գրասենյակ` ճշտելու, թե  թանկացումը ամբողջ հանրապետությունու՞մ է , թե՞ միայն  Գյումրիում, եւ խիստ զարմացել են` իմանալով, որ այն միայն սոված ու ցամաք հացի կարոտ այս քաղաքում է: Ի դեպ, հացի գները Գյումրիում զգալիորեն բարձրացել են երեկվանից, այսօր իրենց  օրապահիկ հացը գնող գյումրեցիները խանութներում ամենավերջին անեծքն էին հնչեցնում կառավարության հասցեին: Իսկ թե ինչու է առաջին անհրաժեշտության այս ապրանքի  գները ընտրությունների նախաշեմին պաշտոնապես ամենաաղքատ  ճանաչված Շիրակի մարզում այսպես բարձրացել,  կանդրադառնանք տպագիր «Առավոտ»-ի առաջիկա համարներում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829