Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի դարձան «Ի՞նչ կգրեր Դիքենսն այսօր» մրցույթի հաղթողների անունները

Փետրվար 25,2012 17:21

Ամփոփվեց «Dasaran.am» կրթական ծրագրի ու Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված Չարլզ Դիքենսի 200-ամյակին նվիրված «Ի՞նչ կգրեր Դիքենսն այսօր» խորագրով շարադրությունների համադպրոցական մրցույթը:

Մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում, ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչն, ով հանդես եկավ բացման խոսքով և ողջունեց ներկաներին: Միջոցառման մշակութային մասն ապահովեց Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնը, ինչպես նաև հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց ավազային նկարչության հետաքրքիր ցուցադրություն: Միջոցառման ընթացքում անցկացվեց վիկտորինա, որի ընթացքում աշակերտները փորձեցին Մեծ Բրիտանիային և Չ.Դիքենսին վերաբերող իրենց գիտելիքները:

Մրցույթի կազմակերպման աջակիցներն են «Dasaran.am» կրթական ծրագրի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ն և «NURCARD» կուտակային ծրագիրը:

«Ի՞նչ կգրեր Դիքենս այսօր» խորագրով շարադրությունների համադպրոցական մրցույթը մեկնարկել էր 2011թ. դեկտեմբերի սկզբին և նախատեսված էր 7-12-րդ դասարանում սովորող աշակերտների համար, որոնք պետք է ներկայացնեին անգլերեն լեզվով գրված շարադրություններ:  Մրցույթին մասնակցել էին 130 դպրոցների աշակերտներ, և ներկայացված 1000-ից ավելի աշխատանքներն ունեցել էին հետևյալ խորագրերը.

  • «Ի՞նչ կգրեր Դիքենսն այսօր»,
  • «Դիքենսյան հերոսն ապրում է մեր հարևանությամբ …»,
  • «Ինչպիսին կլիներ Դիքենսի հերոսը սոցիալական ցանցում…»,
  • «Գիտե՞ք, որ Դիքենսի հերոսը սովորում է մեր դպրոցում…»:

Առաջին հորիզոնականը զբաղեցրած Արփի Գևորգի Հարությունյանը (118-րդ դպրոց, 11-րդ դաս.) ստացավ notebook համակարգիչ, երկրորդ տեղը զբաղեցրած Ռուբինա Հովհաննեսի Դավթյանը (105-րդ դպրոց, 12-րդ դաս.)` Kindle Reader ընթերցիչ և երրորդ հորիզոնականում հայտնված Միքայել Երվանդի Հարությունյանը (ԵՊՀ-ին կից ֆիզ.-մաթ. դպրոց, 11-րդ դաս.)` DVD-նվագարկիչ:  Առցանց քվեարկության հաղթող ճանաչվեց Սուսաննա Տիգրանի Ավագյանը (155-րդ դպրոց, 8-րդ դաս.)` ստանալով կրկին Kindle Reader: Եվս 40 աշակերտներ, որոնց  շարադրությունները հայտնվել էին լավագույնների ցուցակում, «Dasaran.am» կրթական ծրագրի գլխավոր աջակից «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կողմից արժանացան խրախուսական մրցանակների:

«Կարող եմ վստահ հայտարարել, որ մրցույթը կայացավ, քանի որ աշակերտների մասնակցությունը բավական ակտիվ էր: Ուրախ եմ, որ շարունակական բնույթ կրող այս մրցույթը կարողացավ ևս մեկ անգամ ոգևորել մեր դպրոցականներին»,-շնորհավորելով հաղթողներին՝ ամփոփեց «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը:

Dasaran.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829