Լրահոս
Օրվա լրահոսը

Ասորական համայնքը կսատարի ՀՀԿ-ին, եզդիներն էլ՝ կառավարությանը

Փետրվար 25,2012 14:41

«Ազգային փոքրամասնությունները միշտ էլ իշխանամետ են լինում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց  Հայաստանում ասորական համայնքի ղեկավար Արսեն Միխայելովը:Նրա խոսքերով, նախորդ տարիների փորձը ցույց  է տվել, որ ասորիները ընտրությունների ժամանակ արագ կողմնորոշվում ու ընտրում են իշխանական կուսակցությանը. «Այս անգամ էլ պետք է, որ նույնը լինի, իշխանություններն այնպիսի լավ մոտեցում ունեն մեր նկատմամբ, որ չենք կարող դա անտեսել, իսկ եթե անտեսենք, նշանակում է  կամ իրենք են սկսելու մեզ վատ աչքով նայել, կամ էլ՝ մենք իրենց»:

Եզդիների համայնքի  ներկայացուցիչ  Սիաբանդ Բաքոյանն էլ ասաց, որ իրենք առայժմ ուշադրությամբ հետեւում են նախընտրական զարգացումներին. «Ընտրարշավն արդեն սկսվել է, մեկը մյուսին քարկոծում են: Դեռ չենք ծանոթացել կուսակցությունների ծրագրերին, բայց կարծում եմ՝ ցանկացած երկրում ազգային փոքրամասնությունները պետք է իշխանամետ լինեն ու իշխանական:  Հիմա իշխանական կուսակցություններ են եւ՛ հանրապետականները, եւ՛ Բարգավաճ Հայաստանը եւ մյուս բոլոր կուսակցությունները: Այս բոլորը կոչվում են կառավարություն: Մենք էլ կառավարությանն ենք սատարում »: Նա դժգոհեց, որ կուսակցությունների նախընտրական ծրարգրերը սկսվում ու  ավարտվում են միայն նախըտրական խոստումների տեսքով.«Էդ ընտրված պատգամավորները գոնե մի քիչ ուշադրություն դարձնեն եզդիներին, ամբողջ հանրապետությունով սփռված ենք: Բոլորն էլ խոստումներ տալիս են…Օրինակ նախորդ ընտրարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը եկավ Թալինի շրջան, եզդիներին հավաքեց, խոստացավ, որ ջրատարներ կկառուցի ու կառուցեց, իսկ մնացած խոստումները երեւի ժամանակի հարց է»: Նա կոչ արեց մասնակցել ընտրություններին ու վստահեցրեց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի թափանցիկ ընտրություններ են անցնելու.«Թափանցիկությունը կախված է նաեւ ազգաբնակչությունից եւ ոչ այնքան պետական ապարատից, էդ որ ասում են կեղծիք-մեղծիք,  սաղ սուտ է, լավ՝  թող կեղծեն 10,15 տոկոս: Ի վերջո բնակչությունը ե՞րբ պիտի սովորի ընտրակաշառք  չվերցնել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829