Լրահոս
Օրվա լրահոսը

Շաբաթվա ամենածանր օրը չորեքշաբթին է. Ըստ հետազոտությունների

Փետրվար 25,2012 13:26

«Շաբաթվա իմ ամենասիրելի օրը ուրբաթն է, վերջապես մոտենում են հանգստյան 2 հիասքանչ օրերը: Ուրբաթ վերջակետ ես դնում աշխատանքիդ ու դասերիդ, որ շաբաթ, կիրակի վայելես երկօրյա հանգիստդ: Իսկ ամենաատելի օրը երկուշաբթին է, որովհետև փոքրիկ հանգստից հետո մի փոքր դժվար է առավոտյան շուտ արթնանալ ու վազել դասի, կամ աշխատանք»,- ասում է 20-ամյա Աննան
Ընդունված կարծիք է` երկուշաբթին ամենածանր օրն է: Սակայն ըստ հետազոտությունների` շաբաթվա ամենածանր օրը չորեքշաբթին է: Հիմնականում սպանությունները տեղի են ունենում շաբաթվա կեսերին: Երկուշաբթի և երեքշաբթի օրերի սթրեսը մարդկանց հոգեմաշ է անում, իսկ արդեն չորեքշաբթի օրը, որը համարվում է շաբաթվա կեսը` մարդիկ ինքնասպանություն են փորձում գործել:

«Այս ամենից խուսափելու համար որոշ հնարքներ գոյություն ունեն, որոնք հուսահատությունը կթողնեն հետևում և թույլ չեն տա դիմել ծայրահեղ միջոցների: Առավոտյան սուրճի մեջ մի փոքր դարչին լցրեք, դա ոչ միայն անհագստությունն է վերացնում, այլև բարձրացնում է տոնուսը: Փորձեք հնարավորին չափ լավ տրամադրություն ունենալ շաբաթվա կեսերին: Մեքենա վարելիս (հատկապես չորեքշաբթի) լավ երաժշտություն լսեք: Այդ դեպքում երթևեկությունը չի նյարդայնացնի Ձեզ: Կան գույներ, որոնք տրամադրություն են ստեղծում, օրինակ` դեղինը պայծառություն է իսկ կարմիրը` հաճելի հուզմունք, փորձեք հաճախ օգտվել այս գույներից և չմոռանաք ծաղիկների մասին, նրանք նույնպես բարձրացնում են տրամադրություն»,- խորհուրդ է տալիս հոգեբան` Կարինե Հովհաննիսյանը:

 

Սոսե Մուրադյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829