ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծին՝ չբացառեց, որ կառավարության կողմից այս չարաբաստիկ փաստաթղթի ներկայացումը հնարավոր է, որ նպատակ ունի նաեւ ետին թվով արդարացնել 2008-ի «մարտիմեկյան» դեպքերի ժամանակ բանակի ներգրավումն ու օգտագործումը ներքաղաքական պրոցեսներին, ինչն այն ժամանակ ակնհայտորեն հակասահմանադրական էր. «Որ նման բան կա կառավարության մտքում պահված՝ հնարավոր է, որովհետեւ նման նախադեպեր եղել են, եւ այդ միտումով մինչեւ անգամ սահմանադրական նորմեր են վերանայվել: Նման բան տեղի է ունեցել մասնավորապես սեփականության իրավունքի մասով»:
«Առավոտ» օրաթերթ