Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցավոր աշխարհում հայտնի «Բիջ Ռուբոն» ոստիկաններին պատմել է իրականությունը

Փետրվար 25,2012 12:18

Ռ. Առաքելյան

ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ) թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հայտնաբերել են խոշոր չափի թմրանյութ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարչության աշխատակիցները փետրվարի 20-ին ժամը 14.00-ի սահմաններում, օգտագործելով օպերատիվ տվյալները, ապօրինի թմրամիջոց պահելու և վաճառելու կասկածանքով Երևանի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող նարկոլոգիական կլինիկայի մոտից 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել հանցավոր աշխարհում հայտնի «Բիջ Ռուբո» մականվամբ Սողոմոն Տարունցի 16 շենքի բնակիչ, նախկինում 5 անգամ դատված, 52-ամյա Ռոբերտ Առաքելյանին։

Է. Ծռնվերանց

Նրա տաբատի գրպանում հայտնաբերվել և առգրավվել է 2 գրամ, իսկ բաճկոնի գրպանից՝ 5.7 գրամ մուգ շագանակագույն «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա ոստիկաններին նհայտնել է, որ թմրամիջոցն իր մոտ պահում էր իր անձնական օգտագործման համար։ Արդեն կեսօրին 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցների օպերատիվ տեղեկությունների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Ռ. Առաքելյանը, իր բնակարանում ոստիկաններին է ներկայացրել «ՏՏ» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով և 5 հատ պոլիէթիլենային փաթեթ, որոնց մեջ եղել է «Ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող 5 հատ գնդիկներ՝ ընդհանուր 40.7 գ կշռով։

Ռ. Առաքելյանը ոստիկաններին հայտնել է, որ «ՏՏ» ատրճանակաը տարիներ առաջ իրեն նվիրել է իր հանգուցյալ ազգականը, իսկ 5 գնդիկներով թմրամիջոցը նույնպես իր օգտագործման համար է ձեռք բերել։ Փետրվարի 23-ին՝ գիշերը ժամը 03.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Մեղրիի բաժնի և ՀՀ–ում ՌԴ ԴԱԾ սահմանապահ զորքերի Մեղրիի սահմանապահ ջոկատի ծառայողների հետ համատեղ Մեղրիի մաքսատան մոտից բերման են ենթարկում Երևանի Ներքին Շենգավիթ 1/1 շենքի բնակիչ, 53-ամյա Էդիկ Ծռնվերանցին, ով այդ պահին եղել է իր անձնական օգտագործման «Կամազ» մակնիշի 715 ՏՍ 67 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով։

Արդեն փետրվարի 24-ին Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվում Է. Ծռնվերանցին պատկանող տան հարևանությամբ գտնվող ավտոտնակում, որտեղ հայտնաբերվում և առգրավվում է 905 գ քաշով մուգ շագանակագույն «Ափիոն» տեսակի թմրանյութին նմանվող զանգված։ Արդեն պարզվել է, որ հանցավոր աշխարհում հայտնի «Բիջ Ռուբոն» 2011–ի սեպտեմբերից մինչև 2012-ի փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ 1 գրամը 10 ԱՄՆ դոլարով յուրաքանչյուր անգամ մոտ 100 գ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոցը ձեռք է բերել Է. Ծռնվերանցից։ Ի դեպ, վերջին հանդիպումների ժամանակ, Ծռնվերանցը Ռ. Առաքելյանին հայտնել է, որ «Հայաստանում ուժեղ բռնոցի ա գնում նարկոշների ու բառիկների դեմ, ռիսկի գործոնը մեծացել է և արդեն ոչ թե 10, այլ 15 դոլարով է վաճառելու թմրամիջոցը»։

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ և Ռ. Առաքելյանն ու Է. Ծռնվերանցին ձերբակալվել են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829