Հատված Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից ընտրված ԱԺ պատագամավոր Հակոբ Հակոբյանի հետ «Ժողովուրդի» հարցազրույցից.
-Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը համարվում էր Ձեր քաղաքական «պապան»: Հնարավո՞ր է, որ նրա պաշտոնաթողությունից հետո Ձեզ չթույլատրեն դառնալ պատգամավոր, քանի որ այժմ Ձեր «թիկունքին» հզոր մարդ չկա:
-Կարեն Կարապետյանը առաջինը եղել ա իմ ընկերը, եւ իմ ու Կարեն Կարապետյանի միջեւ քաղաքական հայր կամ պապա հարաբերություններ գոյություն չեն ունեցել, մենք իրար հետ 12 տարի Ազգային ժողովում ենք եղել: Եթե Դուք նայեք իմ կենսագրականը, ես միշտ ընտրվել եմ մեծամասնականով Գեղարքունիքի մարզում եւ նույն ընտրատարածքում էլի առաջադրվելու եմ: Եթե Դուք փորձում եք իմ ու Կարեն Կարապետյանի միջեւ ուղղակի լարում մտցնել, ասեմ, որ դա անիմաստ է: Մենք գոնե 12 տարվա ընկերներ ենք եղել:
«Ժողովուրդ»