Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այս օրերին գտնվում է Մոսկվայում: Ավելին, նույն աղբյուրների համաձայն` այժմ Բաբայանը ապրում է նախկին «Ուկրաինա», այդժմ` «Radisson Royal Moscow Hotel հյուրանոցում` դելյուքս համարում: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդը» զանգահարեց Բաբայանի տիկնոջը` Իռային, սակայն ապարդյուն. մեր հարցերին` որտեղ է Սամվել Բաբայանը, երբ է վերադառնալու, նա պատասխանեց մեկ բառով` «չգիտեմ»: Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը, Հայաստանի բանկերում գրավ դնելով մի շարք նախկին ու ներկա պաշտոնյաներին, իր նախկին ընկերներից շատերին պատկանող տնեչը, անհետացել է: Ու տեւական ժամանակ է` որեւէ մեկը չի կարողանում գտնել նրան:
«Ժողովուրդ»