Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը փետրվարի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց շաբաթվա սկզբին Ստամբուլում տեղի ունեցած քննարկումների արդյունքները:
Նոյեմբերին Տիրանայում ՍԾՏՀ ԽՎ 38-րդ նստաշրջանն անավարտ էր մնացել` ալբանական իշխանությունների ապակառուցողական դիրքորոշման պատճառով, ինչն էլ Ստամբուլում մեկ անգամ եւս հավաքվելու եւ ընթացիկ հարցեր քննարկելու, վեհաժողովի բյուջեն հաստատելու անհրաժեշտություն էր առաջացրել:
Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ ընթացակարգային հարցերին զուգահեռ, քննարկվել է նաեւ կանոնակարգում փոփոխություններ նախատեսող հարցը:
Մանրամասները կարդացեք այստեղ:
Կարդացեք նաև