Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Թեկնածուները փաստաթղթերը ներկայացնելու են մարտի 12-ից 22-ը: Ապրիլի 1-ից տեղի է ունենալու կուսակցությունների գրանցումը: Մինչև ապրիլի 6 մեծամասնականով առաջադրված թեկնածուները, ինչպես նաև կուսակցությունները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների մասին հայտարարագրեր: Ապրիլի 8-ից մինչև մայիսի 4-ը տեղի է ունենալու ԱԺ ընտրությունների քարոզարշավը: Ապրիլի 26-ից մինչև մայիսի 3-ը տպագրվելու են քվեաթերթիկները: Մայիսի 5-ին կհայտարարվի ընտրողների վերջնական թիվը:
Ժամանակացույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ