Այս տարի էլ Հայաստանում հունական համայնքը ակտիվորեն նախապատրաստվում է ընտրություններին: Aravot.am-ի հետ զրույցում ասաց հունական համայնքի ներկայացուցիչ, «Պոնտի» Երեւանի հունական հ/կ նախագահ Նիկոլայիդի Ֆրոնտիկը: «Մենք իրավունք չունենք քաղաքականությամբ զբաղվելու: Ընտրություններից առաջ էլ ոչինչ չենք խոսում: ժամանակը գալիս է, լսում ենք քարոզարշավները, հետո մեզ համար որոշում՝ ում ծրագիրն է ավելի մատչելի, նրան էլ ընտրում ենք»,- բացատրեց պարոն Ֆրոնտիկը, իսկ ավելի ուշ անկեղծացավ, թե նախորդ ընտրություններին ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը անձամբ էր իրեն զանգել ու ՀՀԿ-ի օգտին ձայներ խնդրել.«Բա ոնց, ընտրություններից մի քիչ առաջ զանգում են: Ինձ իրենց կուսակցություն էին հրավիրել, բայց այս անգամ դեռ չեն զանգել: Ամեն մեկին չենք կարող ստիպել, բայց հնարավորության սահմաններում օգնում ենք: Կզանգեն, կասեն կհանդիպենք, կորոշենք ինչքան մարդու կարող ենք` կասենք»: Պարոն Ֆրոնտիկի խոսքերով, Հայաստանում հունական համայնքը գնալով փոքրանում է, վերջին տվյալներով 615 ընտանիք է մնացել.«Բայց խառն ամուսնություններով ընտանիքներ են: Քչանում ենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Tags Հրազդան, , ընտրությունները, Սասուն Միքայելյան