Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վաղը ճանաչողական այցով գալու է Գյումրի: Նա թեև ոստիկանապետ նշանակվելուն պես, սկսեց կադրային փոփոխություններ այս համակարգում. շիրակցի մի ոստիկանապետի պաշտոնը վերցրեց մյուսին նվիրեց ու այսպիսով կռիվ գցեց հին գործընկերների միջև, սակայն տարօրինակ է, որ դեռևս պաշտոնապես ոչ մի անգամ չի այցելել Գյումրի ու իր աչքով չի տեսել` ով ինչպես է աշխատում: Ի դեպ, ոստիկանների ասելով, նրան սպասում էին երեկ, նույնիսկ մի լավ նախապատրաստվել, շեֆի համար հուշանվեր էին գնել, սակայն պարոն Գասպարյանին դարձյալ հարմար չէր եղել Գյումրի ժամանելը: Շարքային ոստիկանները ակնկալում են, որ Վովա Գասպարյանը կայցելի վաղը: Նրանց տեղեկացմամբ, ՀՀ ոստիկանապետը գալու է իրենց «դուխ տալու», որպեսզի արթիկցի երիտասարդ ոստիկանի պես իրենք էլ կրմինիալի դեմ առանց կաշկանդվածության պայքարեն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ