Փետրվարի 24-ին Տավուշի մարզի Ոսկեպարի դպրոցի մերձակա տարածքում գյուղի շները խեղդել են Ոսկեպար մտած մոտ մեկ տարեկան եղնիկին: Շներն անտառի գեղեցկուհուն վնասվածքներ են հասցրել վզի եւ ազդրերի հատվածներում:
Սատկած եղնիկին տեղափոխել են Նոյեմբերյանի անասնաբուժական տեղամաս: Ստեղծվել է հանձնաժողով` Նոյեմբերյանի ոստիկանության, անասնաբուժական եւ բնապահպանական տեսչությունների աշխատակիցների մասնակցությամբ: Հանձնաժողովը եղնիկի սատկելու պատճառի վերաբերյալ արձանագրություն է կազմել:
Հանձնաժողովը եղնիկի մարմինը հրկիզելու է, մնացորդները հողին է հանձնելու: Սատկած կենդանու միսը որպես սնունդ չի օգտագործվելու. հավանական է որ եղնիկի վրա հարձակված շների մեջ կարող էր լինել կատաղած շուն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ