Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հայտնել է ԱՄՆ դեսպանին՝ ՀՀԿ-ն իր համամասնական ցուցակում որևէ գործարարի չի ընդգրկելու

Փետրվար 24,2012 18:32

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ կատարել համատեղ մի քանի ծրագրերի:

Հանդիպմանը մտքերի շահագրգիռ փոխանակություն է կատարվել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների, վերջինիս՝ գործարարների հնարավոր ներգրավվածության, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ընտրություններում առավելագույնս պետք է հրապարակայնություն ապահովվի՝ ցանկացած դեպք դարձնելով հանրային քննարկման առարկա: Կառավարության ղեկավարի խոսքով՝ սա կնպաստի ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ՝ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելուն: Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հանրապետական կուսակցությունը, որի գործադիր մարմնի անդամ է հանդիսանում, իր համամասնական ցուցակում որևէ գործարարի չի ընդգրկելու որպես պատգամավորի թեկնածու:

Այդ համատեքստում, կողմերը կարևորել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծումը, որի գործունեության տիրույթը ներառելու է բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի վերլուծությունը և հրապարակումը: «Շուրջ 500 պաշտոնատար անձինք իրենց հայտարարագրերը ներկայացնելու են մինչ մարտի 15-ը, որոնք  ունենալու են հրապարակային մաս»,- ասել է վարչապետը:

«Մենք ողջունում ենք կառավարության բոլոր քայլերը, ընդդիմությանը լուրջ գործիքակազմ տվող օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ուղղված են ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը»,- ասել է Ջոն Հեֆֆերնը: Դեսպանն իր աջակցությունն է հայտնել այս նպատակով իրականացվող միջոցառումներին:

Անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ  օրենքի նախագծին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հաշվի են առնվել ընդդիմության տարբեր առաջարկություններ, որոնց արդյունքում էլ նախագիծը լրամշակվել և ներկայացվել է խորհրդարանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829