Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրատեսիլ 2012»-ում կարող է զբաղեցնենք 1-ին հորիզոնականը». Ռիչարդ Մադլենյան

Փետրվար 24,2012 18:38

Եվրատեսիլյան թեման վերջին օրերին սկսվեց ավելի թեժ քննարկվել մի խումբ երգիչ-երգչուհիների կողմից Հանրային հեռուստաընկերությանն ուղարկված նամակից հետո, որտեղ նրանք կոչ էին անում հրաժարվել Բաքվում կայանալիք երաժշտական մրցույթին հայերի մասնակցության մտքից: Շոուբիզնեսում եւ ընդհանրապես մարդիկ բաժանվել են երկու խմբի. մի մասը  կողմ է Հայաստանի մասնակցությանը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլում»՝ պատճառաբանելով՝ մենք հաղթած երկիր ենք և Բաքու չգնալու պատճառներ չունենք, եւ ցանկանում ենք, որ Ադրբեջան գնա ճիշտ մասնակից, ճիշտ ընտրված երգով: Մյուս մասն էլ հակադրվում է` ասելով, որ պետք է բոյկոտել, մենք ոչինչ չենք ապացուցում մեր այս քայլով, չպետք է մոռանալ մեր հարաբերությունների մասին, անհրաժեշտ է հրաժարվել այս մտքից:

Ալլա Լևոնյանը կարծում է, որ Հայաստանը չպետք է մասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթին` մի «պարզ» պատճառով. «Որովհետեւ չի կարելի մոռանալ պատերազմական և ներկա վիճակները Հայաստանի և Ադրբեջանի միջև»:
Արսեն Սաֆարյանը իր խոսքում նշում է, չպետք է մասկացենք, մտածենք նաև մեր անվտանգության մասին. «Հետո` իրենց ներողությունը ոչինչ չի փոխի»:
Ռիչարդ Մադլենյանն էլ մեզանից իմացավ, որ հայ երգիչ- երգչուհիների մի խումբ բոյկոտել է «Եվրատեսիլ-2012»-ին մեր մասնակցությանը,  ասում է` ինչների՞ս է պետք, այն էլ Բաքվում. «Կա նաև 2-րդ կողմը, կարող է լինել ճիշտ հակառակը: «Եվրատեսիլ 2012»-ում կարող ենք 1-ին հորիզոնականը զբաղեցնել: Մարդիկ, իմանալով կոնֆլիկտի մասին, կարող են շատ թվով ձայներ տալ մեր մասնակցին: Իսկ ընդհանուր առմամբ, շատ վտանգավոր է: Դրանք անկանխատեսելի ժողովուրդ են »,- ասում է նա:

«Եվրատեսիլի 2012»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը տեղեկացնում է, որ ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ եւ կասեն Հանրային հեռուստաընկերության դիրքորոշումը: «Կարող եմ այս պահին ասել, որ հաշվի ենք առնելու բողոքը, քննարկումն էլ ընթացքի մեջ է»,- ասում է նա:

 

Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829