Այսօրվանից OrangeԱրմենիայի բաժանորդները կարող են հարմարավետ կերպով ընկերության վեբկայք այցելել նաև իրենց բջջային հեռախոսներով, քանի որ Orange-ը մեկնարկում է պաշտոնական վեբկայքի մոբայլ տարբերակը` m.orangearmenia.am: Մոբայլ տարբերակում այցելուները կարող են գտնել Orange-ի վերջին նորությունները, ինչպես նաև տեղեկություններ հիմնական ծառայությունների, սակագների, սարքերի ու հեռախոսների մասին:
Վեբկայքի մոբայլ տարբերակը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ հեռախոսներ դեռ հնարավորություն չեն տալիս հայատառ կայքէջեր ընթերցել, Orange-ն իր մոբայլ վեբկայքի հայերեն տարբերակն առաջարկում է երկու էջով: Հայատառ հայերենով էջին զուգահեռ կարելի է նաև նույն բովանդակությունը կարդալ լատինատառ տառադարձմամբ:
R