«Ի՞նչ սկզբունքով են ձեւավորվում նախընտրական ցուցակները»` այս հարցի պատասխանն իմանալու համար այսօր Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը հրավիրել էր ԲՀԿ-ի, «Ազատ դեմոկրատների», ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչներին: «Ժառանգությունից» ոչ ոք չէր եկել, իսկ ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը հակադարձ հարց տվեց կազմակերպիչներից Ռուբեն Մեհրաբյանին` ի՞նչ սկզբունքով եք մեզ հրավիրել այստեղ, ինչո՞ւ այս կուսակցությունները եւ ոչ թե այլ: «Ուղղակի, առանց որեւէ սկզբունքի»՝ եղավ պատասխանը:
Պարոն Էնֆիաջյանը, ներկայացնելով ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի ձեւավորման սկզբունքները, նկատեց, որ բնականաբար, ԲՀԿ առաջնորդը` Գագիկ Ծառուկյանը լինելու է ցուցակում առաջինը, իսկ մնացածի հարցերը քննարկվում են, դեռ վերջնական որոշում չկա, սակայն կա նախնական համաձայնություն, որ ցուցակում առնվազն 20%-ը կլինեն երիտասարդներ:
Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, ապա Օսկանյանը, իհարկե, տեղ կգտնի ԲՀԿ ցուցակում, սակայն, թե որերերոդ հորիզոնականում` առայժմ հստակ չէ:
Պարոն Էնֆիաջյանը, պատասխանելով Ռոբերտ Քոչարյան-ԲՀԿ կապի մասին հարցին, պատասխանեց.«Ռոբերտ Քոչարյանը որեւէ կապ չունի ԲՀԿ-ի հետ»: