Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդ Սահակյան. Ռուբոյի ասածները լուրջ չեմ ընդունում

Փետրվար 24,2012 16:41

Այսօր ասուլիսի ժամանակ Ռուբեն Հախվերդյանը դժգոհելով իշխանություններից՝ փաստեց, որ իր բժիշկ խնամուն Երեւանի բժշկական պետական  համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի հրահանգով օրերս ստիպել են ՀՀԿ անդամ դառնալ՝ սպառնալով հակառակ պարագայում ազատել աշխատանքից: Երբ ասուլիսին ներկա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը չհավատաց դրան, Ռուբեն Հախվերդյանը բարձրախոսը միացրած բջջայինից զանգեց իր բժիշկ բարեկամ Արամ Ռոբերտիչի կնոջը եւ լրագրողները լսեցին, թե ինչպես է նրա տիկինը հաստատում, որ իր ամուսնուն համոզել է  ՀՀԿ-ական դառնալ ճանաչված պլաստիկ վիրաբույժ եւ բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդական Արտավազդ Սահակյանը: Ռուբեն Հախվերդյանը հավելեց, որ վերջինս իր սանիկն է:

«Պետք է օբյեկտիվ լինել,-Մանվել Բադեյանին նախատեց արվեստագետը,- ամեն ինչ էդպես է, չհաշված այն, որ ամբողջ հանրապետությանը դրել եք ֆալշիվի արաղների վրա, բայց դա չի խանգարում մեր պարզ ուղեղով դատենք, որ ձուկը հենց գլխից է հոտում»:

Aravot.am-ը կապվեց նաեւ Արտավազդ Սահակյանի հետ: Նա ասաց, որ ինքը Ռուբեն Հախվերդյանի սանիկը չէ, այլ սանիկի հայրը: Իսկ ինչ վերաբերում է ասուլիսում իր մասին հնչած հայտարարությանը, ապա վիրաբույժի խոսքով. «Ռուբոյի ասածը ես երբեք էլ, վերջերս նույնպես՝ լուրջ չեմ ընդունում, երկրորդ՝ այն անհիմն է: Ես ռեկտորի խորհրդականն եմ, անկուսակցական եմ, եւ եթե Դումանյանն իսկապես ստիպեր ՀՀԿ անդամ դառնալ, առաջինը երեւի ինձ կստիպեր»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829