Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. Երկրի մշակույթը իր ԴՆԹ-ն է

Փետրվար 24,2012 16:19

Այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանում կայացավ համաժողով ՝ «Արդյոք կարելի՞ է խոսել եվրոպական մշակույթից» խորագրով, որին ներկա էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

«Մշակույթը ավելի լայն է, քան միայն տվյալ երկրի ադաթները,- ասաց համաժողովի հիմնական բանախոսներից մեկը ` Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն,- Երկրի մշակույթն իր վարվելակերպն է, իր ԴՆԹն: Մինչ այսօր երկրների վարվելակերպի մեջ մեծ տարբերություններ կան, ինչպես Ֆրանսիայի և Գերմանիայի մոտեցումը մի շարք հարցերի: Օրինակ՝ Ֆրանսիայի կառավարությունն իր պարտքն է համարում աջակցել Կենտրոնական բանկի գործունեությանը, իսկ գերմանացիների համար Կենտրոնական բանկի ինքնուրույնությունը անխախտելի է: Այս դեպքում կարևոր է փոխհամաձայնության գալ: Եվրոպայի կարևորագույն ձեռքբերումներից է ընդհանուր արժույթը ` եվրոն: Թեև կան ասպարեզներ, որտեղ դեռ մեծ աշխատանք պիտի տարվի, օրինակ՝ Եվրոպայի ընդհանուր արտաքին քաղաքականության մշակումը»:

Խոսելով եվրոպական մշակույթի մասին՝ պարոն Ռենոն հիշեց այն ժամանակները, երբ Եվրոպային անվանում էին «առանց հոգու Եվրոպա» կամ «վաճառականների Եվրոպա»: «Այն ժամանակ մեծ դեր խաղաց Ժան Մոնրեի որդեգրած քաղաքականությունը, որի նպատակն էր ոչ թե ապրանքների փոխանակումը, այլ մարդկանց մերձեցումը»:

Համաժողովին ներկա ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանն ասաց, որ Հայաստանը ակտիվորեն մասնակցում է Եվրոպական մշակութային ծրագրերի, ինչպիսին են «Պահպանենք մեր մշակութային քաղաքները» եւ «Գրական տապան» նախաձեռնությունները: Նա փաստեց, որ ստեղծվել է «Ոսկե ծիրան» տարածաշրջանային կինոդպրոցը, որտեղ եվրոպական կինոարվեստի մի շարք գործիչներ անցկացրել են վարպետաց: Այս տարի արդեն ութերորդ անգամ կանցկացվի «Թանգարանային գիշեր» ակցիան:

Ստելլա ՏԵՐՏԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829