Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հախվերդյան. «Ես Տարոնին վստահում եմ» (Տեսանյութ)

Փետրվար 24,2012 16:05

Ճանաչված երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը, որը միշտ հանդես է եկել Թեղուտի ակտիվիստների շարժման օգտին, այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց, որ Մաշտոցի պուրակի հետ կապված բողոքի ակցիաները ոչ մի կապ չունեն բնապահպանության հետ: «Ես էլ եմ դրա մեջ ինչ-ինչ շերտեր տեսնում: Եթե պայքարում են՝ թող պայքարեն անճաշակ նարեկիզմի դեմ, որ գծվել է հրապարակի հետեւում, ուր քայլելու տեղ չկա, շենքը գծվել է շենքի վրա, մեկի տակից էլ ջուր է հոսում՝ «պրորաբն» ասաց… էդքան ահռելի տարածք են խլել, որտեղ ոչ մի ծաղիկ բուրմունք չի ունենա»,-ասաց արվեստագետը՝ երգելով հայտնի երգը:

Նա նշեց, որ հավատում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու վստահ է, որ 2 տարի հետո Հին Երեւան նախագծի կյանքի կոչվելուն պես կրպակաշարը Մաշտոցի այգուց կվերանա. «Այնպես որ, էդ բողոքի ակցիաները ես համարում եմ՝ մեծ աղմուկ է ոչնչից…Էդ տարածքը աղբանոցի վերածված տեղ էր, բնապահպանները թող էդ տարածքը մաքրեին… Հիշում եմ՝ մեր վարչապետը Զանգվի ձորն էր մաքրում, որտեղ նույնպես ամեն տեսակ զիբիլ կա: Քանի որ մինչեւ հիմա մենք կառավարությունից քիչ նորմալ բաներ ենք տեսել, հավատ չկա, մարդիկ կասկածում են, որ կարող ա բերեն էդտեղ Էյֆելյան աշտարակ կառուցեն: Իսկ Տարոնին վստահում եմ, ինքը իրա հոր տղեն ա, համ էլ աչքի առաջ ունենք իր թաղամասը՝ Ավանը»:

Ռուբեն Հախվերդյանը ընդհանրապես դեմ է բարձրահարկ շենքերին. « Հինգ հարկից ավելի բարձր շենքեր չէի ուզենա տեսնել: Երեւանը 500 000-անոց քաղաք պտի լիներ՝ Փարիզի նման, իր արվարձաններով, էդպես է նախագծել Թամանյանը, իսկ էս նարեկիզմը այլանդակություն է…Ցավոք, իշխանությունների շնորհիվ կորավ քաղաքային կուլտուրան եւ ինտելիգենտ մասը գնաց էստեղից, ու մեր հույսը հիմա երիտասարդներն են: Բայց իրենք էլ պիտի գլոբալ մոտենան հարցերին, իշխանություններն էլ պիտի հրաժարական տան, ասեն՝ չեն կարող»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829