Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Մհեր Շահգելդյանի՝ ընտրակաշառքի օրը չի եկել ու չի էլ գալու

Փետրվար 24,2012 15:55

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ՕԵԿ անդամ Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ իրենց կուսակցության դեմ սև քարոզչություն են իրականացնում, հատկապես նախընտրական այս շրջանում:

Պարոն Շահգելդյանն անդրադարձավ մամուլում հրապարակված այն լուրերին, թե Էրեբունի վարչական շրջանում կուսակցությունը բաժանել է ընտրակաշառքներ: Այս առիթով նա ասաց. «Ընտրակաշառքների օր ՕԵԿ-ում երբեք չի եկել եւ չի էլ գալու: Ընտրակաշառքների ժամանակը մեզ համար երբեք չի եղել, չի էլ լինելու»:

Երեկ կայացած մամուլի ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն այնքան բարեսիրտ չէ, որ կուսակցություններին, այդ թվում նաև ՕԵԿ-ին բռերով ձայներ բաժանի: Այս խոսքերը Մ. Շահգելդյանն այսպես մեկնաբանեց. «Ստեղծման առաջին իսկ օրվանից ՕԵԿ-ը որևէ աջակցությամբ ձայներ չի հավաքել, դա աբսուրդ է: Մենք մեր ձայները մեր աշխատանքի արդյունքում ենք հավաքել: ՕԵԿ-ը մշտապես աշխատել է ինքը և աշխատում է»:

Aravot.am-ը Մ. Շահգելդյանին խնդրեց մեկնաբանել ներկուսակցական պառակտումների՝ հատկապես Հեղինե Բիշարյանին առնչվող խնդիրների մասին լուրերը: Նա ասաց. «Չկա և չի կարող լինել նման բան: Հարցն աբսուրդային է: Ես և Հեղինե Բիշարյանը հին կուսակցական ընկերներ ենք, միասին պայքարել ենք և պայքարել շարունակելու ենք և գնալու ենք առաջ»: Մեր դիտարկմանը, թե առանց կրակ ծուխ չի լինում, Մ. Շահգելդյանը պատասխանեց. «Տվյալ դեպքում ոչ միայն կրակ չկա, այլև ծուխ չկա: Որոշ մարդիկ են փորձում ծուխ տեսնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829