Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որոշվեցին հանրապետության ծանրամարտի չեմպիոնները

Փետրվար 24,2012 15:49

Երկրորդ օրն է, ինչ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում ընթանում են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները,  որոնց արդյունքներով կազմավորվելու են հավաքական թիմերը:

Երեկ որոշվեցին ըստ քաշային կարգերի կանանց հանրապետության չեմպիոնները: Պատվո պատվանդանի առաջին աստիճան բարձրացան:
48 կգ. Հերմինե Եղիազարյան՝ 87 կգ երկամարտում
53 կգ.Մարգարիտա Ղազարյան՝ 129
58 կգ. Իզաբելա Յայլյան՝ 175
63 կգ. Ռոզալիա Ավետիսյան՝ 159
69l կգ. Սիլվա Ջանոյան՝ 187
75 կգ. Մելինե Դալուզյան՝ 205
75+ կգ.Նաիրա Հարությունյան՝ 175:
Նույն օրը պայքարն ավարտեցին նաեւ տղամարդկանց 56 կգ քաշայինները: Երկամարտի 205 կգ արդյունքով չեմպիոն դարձավ Գեւորգ Սարիբեկյանը: Դավիթ Գասպարյանը 197 կգ-ով արժանացավ արծաթե մեդալի, իսկ Համազասպ Զաքարյանը բավարարվեց բրոնզով՝ 192 կգ:
Այսօր մրցահարթակ մտան տղամարդկանց 62 եւ 69 կգ քաշային ծանրորդները: Քիչ առաջ պայքարն ավարտեցին 62 կգ քաշայինները: Մրցանակային եռյակը կազմեցին Սմբատ Մարգարյանը (247) , Աշոտ Սուքիասյանը (245) եւ Հովհաննես Ղազարյանը (240): Այս պահին առաջնությունը շարունակվում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829