Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյան. «Օսկանյանը նոր որակներ կհաղորդի ԲՀԿ-ին»

Փետրվար 24,2012 15:28

Այսօր «Պոստ Սկիպտում» ակումբում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մեկնաբանեց, թե Վարդան Օսկանյանի ԲՀԿ մտնելը ինչ տվեց կուսակցությանը եւ ինչ էր նշանակում Օսկանյանի այն հայտարարությունը, որ երբ քաղաքական ուժերը հայտարարեցին, որ առանձին են գնալու ընտրությունների՝ կոալիցիոն հուշագիրը դադարեց գոյություն ունենալ: Ըստ պարոն Հովհաննիսյանի` «Անկարեւոր երեւույթ չէ Վարդան Օսկանյանի անդամակցելը երկրի ամենաուժեղ կուսակցություններից մեկին: Ինքը, հանդիսանալով ակտիվ, բավականին երեւացող քաղաքական դեմք, անպայման նոր որակներ ԲՀԿ-ին կհաղորդի, բայց այնպես չի, որ միայն ԲՀԿ-ն է շահել Վարդան Օսկանյանի ներգրավումով, ինքն էլ շահել է, որովհետեւ հիմա հնարավորություն ունի իր մտքերը հաղորդել բավականին լուրջ կուսակցության միջոցով եւ նրանց հարթակից»:

Իսկ այն, ինչ հայտարարել է պարոն Օսկանյանը, Վահան Հովհաննիսյանի դիտարկմամբ, պատահական չէ. «Երբ առաջին անգամ հայտարարվեց, որ կոալիցիայի 3 կուսակցություններն աշխատելու են այնպես, որ չխախտեն գոյություն ունեցող հարաբերակցությունը, տրամաբանական է սպասել, որ նրանք պետք է գնան միասնական ցանկով: Եվ որոշ պայքարից հետո եղավ հայտարարություն, որ կուսակցությունները գնում են առանձնաբար, նշանակում է, որ նախորդ պայմանավորվածությունը այլեւս չի գործում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829