Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանագրային զինծառայողները լուծարում են պայմանագրերը

Փետրվար 24,2012 15:25

Տավուշի մարզում տասնյակ պայմանագրային զինծառայողներ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո չեն շարունակում ծառայությունը: Հիմնականում ծառայությունը թողնում են շարքայինները, ովքեր սահմանագոտու բնակիչներ են: Չնայած փետրվարից վերջիններիս աշխատավարձը 20 հազար դրամով բարձրացել է, սակայն դա չի ազդում ծառայությունը չշարունակելու նրանց որոշման վրա:

Սահմանապահ դիրքերում ծառայության վտանգները շատ են, ծառայության պայմանները՝ շատ բարդ,ստացած աշխատավարձը համարժեք չէ դրանց:

Նշենք, որ շատ պայմանագրային զինծառայողներ բանկերում չմարված վարկեր ունեն եւ ծառայության են անցել ընտանիքի ֆինանսական դժվարին վիճակի պատճառով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829