Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ճամփորդությունը դեպի ԵՄ կդառնա ավելի դյուրին

Փետրվար 24,2012 15:16
Ս.թ. փետրվարի 27–ին Երևանում Հայաստանը և Եվրոպական միությունը սկսելու են վիզաների հեշտացման համաձայնագրի և ռեադմիսիայիհամաձայնագրի բանակցությունները:

2011թ. սեպտեմբերին Եվրոպական հանձնաժողովն առաջարկեց սկսել վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի վերաբերյալ բանակցությունները Հայաստանի հետ։ Վիզաների հեշտացման բոլոր պահանջների առկայության դեպքում այսպիսի ռեժիմը իրագործելի կլինի։ Բանակցելուց հետո վիզաների հեշտացման և ռեադմիսիայի համաձայնագրերը կարող են միայն միասին ուժի մեջ մտնել։

2011թ. հոկտեմբերին ԵՄ արդեն սկսել է շարժունակության գործընկերությունը Հայաստանի հետ։ Մասնակցում են ԵՄ տաս անդամ պետություններ (Բելգիա, Բուլղարիա, Չեխիայի Հանրապետություն, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Ռումինիա և Շվեդիա)։ Սա մի ճկուն և պարտադիր իրավական ուժ չունեցող ռեժիմ է մարդկանց շարժունակությունը լավ կառավարելու համար և ակնկալվում է, որ այն կուժեղացնի Հայաստանի` միգրացիայի կառավարման, միգրանտների և վերադարձողների տեղեկացման, ինտեգրման և պաշտպանման ունակությունը, ինչպես նաև կխթանի չկարգավորված միգրացիայի կառավարման և թրաֆիկինգի կանխարգելման Հայաստանի կարողությունը։

ԵՄ վիզային քաղաքականության նպատակն է պատշաճ հավասարակշռման հասնել ներքին անվտանգության և արտաքին կայունացման միջև՝ ընդունելի բոլոր կողմերի համար։ Այս նպատակնին հասնելու ԵՄ արտաքին քաղաքականության գործիքներից են վիզաների հեշտացման և ռեադմիսիայի համաձայնագրերը։ Առ այսօր ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրեր է կնքել իննը ոչ ԵՄ անդամ երկրների հետ, որոնցից երեքը մեր արևելյան գործընկերներն են՝ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան։ Այս համաձայնագրերի հիման վրա՝ ԵՄ և ոչ ԵՄ քաղաքացիները կօգտվեն վիզաների ստացման դյուրացված ընթացակարգերից։

Լրացուցիչ տեղեկատվություն

Վիզաների դյուրացումը չի նշանակում վիզաների ազատականացում։ Վիզաների դյուրացման համաձայնագրի կնքումը չի հանգեցնի անմիջապես առանց վիզաների ճամփորդության։ Այնուհանդերձ, սա մի կարևոր և անհրաժեշտ քայլ է այն գործընթացում, որը կարող է հանգեցնել Հայաստանի վիզային ազատականացմանը։

Ինչու՞ է սա կարևոր

Մի կողմից, որովհետև Հայաստանի և ԵՄ մարդկանց միջև կապերի հեշտացումը կավելացնի փոխադարձ ընկալումը և կբարելավի մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Մյուս կողմից, բանակցությունների հաջող ավարտը կնշանակի նաև, որ երկու կողմերն էլ պատրաստակամ են միասին աշխատելու՝ դիմակայելու այնպիսի խնդիրների, ինչպիսն է անօրինական միգրացիան։ Բայց կա նաև ավելին։ Շարժունակության և մարդկանց միջև կապերի խթանումը հիմնարար նշանակություն ունի սոցիալ–տնտեսական զարգացումը խթանելու համար։ Ակնկալվում է, որ դյուրացված վիզային ռեժիմը մեծապես կնպաստի միգրացիայի զարգացման ազդեցությանը երկրի տնտեսության վրա և հնարավորություն կընձեռնի հմտությունների վերադարձման, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների միջև փորձի փոխանակման համար։

Ի՞նչ են նշանակում այս համաձայնագրերը

Համաձայնագրերը հիմնված կլինեն փոխադարձության վրա և վիզաների դյուրացում կապահովեն Հայաստանի քաղաքացիների համար։ Առաջարկվող վիզաների հեշտացման ցանկը ներառում է վիզաների դիմումներին կցվող փաստաթղթային ապացույցների դյուրացում, երկար վավերականության ժամկետով բազմակի մուտքի արտոնագրերի տրամադրման հնարավորություն, ուղևորվողների հատուկ կատեգորիաների համար վճարների պահանջի վերացում/վճարի նվազեցում, ժամկետային սահմանափակումներ վիզաների դիմումների քննման ընթացակարգերի համար, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար պարտադիր վիզայի պահանջի հնարավոր վերացում։ Միևնույն ժամանակ համաձայնագրերը կներառեն նաև Հայաստանից ուղևորվողների համար վիզայի պահանջների դյուրացում՝ ապօրինի ներգաղթյալների ռեադմիասիայի համաձայնեցված մեխանիզմներով։ Ռեադմիսիայի համաձայնագրերի բանակցությունները հնարավորություն կընձռնեն ԵՄ կամ Հայաստանի տարածքում առանց թույլատվության գտնվողներին ետ ուղարկել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829