Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյան. Մաշտոցի այգու ակտիվիստների շարժումը ուղղորդվում է «դրսից» (Տեսանյութ)

Փետրվար 24,2012 14:51

Այսօր «Հայելի» ակումբում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը խոսելով Մաշտոցի այգու խնդրի եւ բնապահպան-ակտիվիստների ակցիաների մասին, ասաց, որ շարժումը հիմնականում ուղղորդվում է «դրսից» եւ նպատակ ունի ապակայունացնել իրավիճակը Հայաստանում:

Մանվել Բադեյանի ձեւակերպմամբ, ինքը նախկինում տեղեկացված չէր խնդրին, դրա համար կարծիք չէր հայտնում, իսկ հիմա խորաթափանց է եղել ու հասկացել է ամեն ինչ. «Բողոքի այդ ակցիաները մի քանի շերտ ունեն, առաջինը, որ դրանք կազմակերպված եւ ուղղորդված են՝ հեռու գնացող քաղաքական նպատակներով, ընդ որում կազմակերպված ոչ միայն Հայաստանյան ուժերի կողմից, այլեւ ուղղորդված արտասահմանից…Մասնակիցների երկրորդ հատվածը իրոք բնապահպանական խնդիրներով մտահոգված ազնիվ մարդիկ են: Այս «կարկանդակը» երրորդ շերտ էլ ունի, ու երրորդ հատվածում այն մարդիկ են, որոնց ես անվանում եմ մարտնչող տգիտություն: Մեջներն իհարկե ազնիվ մարդիկ էլ կան, բայց հիմնական զանգվածը նրա՛նք չեն կազմում: Կազմակերպիչները քողարկված են, բայց կան նաեւ կամավոր հանդես եկող մարտնչող տգետներ, որոնք իրե՛նցն են ուզում դնել, իրենց մշակույթն են ուզում սահմանել Հայաստանի Հանրապետությունում: Դա նույն երեւույթն է, ինչ-որ ռաբիսի կլկլոցը, որ պիտի ամենուրեք հնչի, ամենուրեք ամեն ինչ պիտի քանդվի ու չսարքվի»:

Մանվել Բադեյանն անընդհատ շեշտում էր, որ որեւէ ծառ ու խոտ չի տուժել, կայացվել է քաղաքական որոշում, որի նպատակը նաեւ սոցիալական հարց լուծելն է. «Կրպակատերերը վերջապես մարդ են, ընտանիք են պահում, ուրեմն սրանց մի հնարավորություն պիտի տրվի, եւ որպես կոմպրոմիսային որոշում կրպակները տեղափոխվեցին մի տեղ, որտեղ քաղաքի տեսքը չէր աղավաղվում, ու հիմա էլ աղբանոցի նման մի բան է»:

Նա հայտարարեց, որ պատրաստ է մանդատը վայր դնել, եթե այդ կրպակները 2 տարի անց՝ «Հին Երեւան» նախագծի իրականացումից հետո շարունակեն գոյություն ունենալ: Բադեյանն ասաց, որ ոչ ամեն տեսակ ակտիվությունն է ողջունում. « Հիմի եթե էդ ակտիվիստները վեր կենան-գան էստեղ ու բոլորիս ծեծեն, դա էլ է ակտիվություն, բայց արդյոք ճի՞շտ է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829