Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընթերական բացատրություն է տվել «Առավոտի» հրապարակումից հետո

Փետրվար 24,2012 13:55

Հայաստանի ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, գնդապետ Ա. Հակոբյանից երեկ ստացել ենք պաշտոնական գրություն: Ըստ այդ գրության, ՀՀ ոստիկանապետի հանձնարարությամբ ուսումնասիրվել է փետրվարի 2-ի «Առավոտում» տպագրված տողերիս հեղինակի «Ոստիկանները շիկացած երկաթով այրել են ոտքը, խոշտանգել» հոդվածը:

Ոստիկանությունը չի հաստատում Մաշտոցի ոստիկանության բաժնում Ֆելիքս Գեւորգյանին խոշտանգելու հանգամանքները: Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնական գրության համաձայն, Ֆ.Գեւորգյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանի բարձրացրած հարցադրումներին անդրադարձ է կատարվել վերոհիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում, իսկ քննիչի կողմից կայացված որոշումը փաստաբանի կողմից չի բողոքարկվել:

«Կատարված ուսումնասիրության ընթացքում ընթերակա Մանուկ Գյուլշադյանը բացատրությամբ հայտնել է, որ Ֆ.Գեւորգյանին ոտքը կաղալիս չի տեսել, դատարանում նման ցուցմունք է տվել վերջինիս հարազատների հոգեբանական ճնշումների ազդեցության տակ: Հետագայում դիմում է ներկայացրել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ տվել ճիշտ ցուցմունք»,- ասվում է պաշտոնական գրության մեջ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829