Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տարիների վաստակն էլ չեն տալիս

Փետրվար 24,2012 13:49

Արվեստի վաստակավոր գործիչ Լաերտ Պողոսյանն օրերս ԱՄՆ-ից նամակով դիմել է «Առավոտին»՝ մտահոգություն հայտնելով մեր երկրում գործող կենսաթոշակային համակարգից: Ըստ նրա՝ համակարգի անկատարության պատճառով մի քանի ամիս է՝ իր ու տիկնոջ կենսաթոշակը կասեցված է: Լաերտ Պողոսյանը գտնում է, որ այդ հարցը ոչ միայն իրավական, այլեւ բարոյական լուծում է պահանջում, ինչի ակնկալիքով էլ ամիսներ առաջ դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Մտավորականի նամակից հետո աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է ԱՄՆ՝ ճշտելու համար, թե արդյոք  Լ. Պողոսյանն ու իր կինը այնտեղ կենսաթոշակ ստանո՞ւմ են, թե՞ ոչ, այնուհետեւ՝ մերժել նրանց կենսաթոշակի տրամադրումը:

Ըստ Լաերտ Պողոսյանի՝ «Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ ԱՄՆ-ում չեմ ստանում: Քանի որ կենսաթոշակ կարող է ստանալ տվյալ երկրի այն քաղաքացին, ով աշխատել է այդ երկրում, եւ տարիքը լրանալուց հետո կարող է ստանալ ծերության թոշակ: Պարոն վարչապետ, կարող է Ձեզ հաջողվի բացատրել վերոհիշյալ նախարարության չինովնիկներին, որ ես եւ կինս ավելի քան 50 տարվա  անբասիր աշխատանքով Հայաստանում վաստակել ենք այդ կենսաթոշակը, ի դեպ, իր չափերով՝ ողորմելի, եւ ոչ մեկին իրավունք չի վերապահվում հարցականի տակ դնել վերոհիշյալ կենսաթոշակը տալը կամ չտալը: Վերջապես կարողացեք տարանջատել կենսաթոշակը նպաստից, մի չնչին գումար, որով հնարավոր է հոգալ մեր կենսական հարցերը եւ գոյատեւել: Ասուլիսի ժամանակ սոցիալական ոլորտի պատասխանատուները հայտարարում են, որ այսուհետ մահացածները եւ հանրապետությունից բացակայողները կենսաթոշակ չեն ստանա, այսինքն՝ ստացվում է, որ հանրապետությունից բացակայողները հավասարեցված են մահացածների՞ն: Պարոն վարչապետ, ես չէի անհանգստացնի Ձեզ, եթե վերոհիշյալ հարցում չլիներ հարցի բարոյական եւ հոգեւոր կողմը: 80-ն անց մարդը դիմում է երկրի վարչապետին՝ տարիների ընթացքում իր աշխատած ու վաստակած գումարը ստանալու համար: Տխուր է… Հավատացեք, այն ցավալի արտագաղթը, որ շարունակվում է, հիմքում ընկած է ոչ միայն նյութականը, այլեւ ամեն քայլափոխի հանդիպող անարդարությունը, պետապարատի աշխատողների կողմից բիրտ ու անբարո վարքագիծը ու նրանց անպատիժ գործելակերպը»:

Սեփ. լր. 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829