«Մենք որեւէ մեկի օրինակով չենք շարժվում: Առաջիկա օրերին մեր կուսակցության քաղխորհուրդը կհստակեցնի ընտրություններին մասնակցության մեր ձեւաչափը եւ մեր կուսակցության համամասնական ցուցակը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ իրենք էլ հետեւեն «Հանրապետության» օրինակին: Ինչ վերաբերում է «Հանրապետության» կայացրած որոշմանը, պարոն Մակեյանը արտառոց բան չի տեսնում. «Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի իր մասնակցության ձեւը որոշելու: Իրենք կողմ են պայքարի ընդհանուր տրամաբանությանը եւ շարունակելու են ժողովրդավարության վերականգնման գործում իրենց մասնակցությունը»:
«Առավոտ» օրաթերթ