Երեկ խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավոր, Եվրանեսթի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն անդրադառնալով հակամարտությունների կարգավորման մեջ Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովը ներգրավելու հարցին՝ նկատեց, որ այդ հարցը քննարկվել է դեռեւս Վեհաժողովի կանոնադրությունը մշակելիս, եւ հայկական կողմը պնդել է՝ ձեւակերպումներում խուսափել անդրադառնալ հակամարտությունների կարգավորումներին: Եվրոպացի գործընկերները համաձայնել են, որ հակամարտությունների կարգավորումն ու մասնավորապես ԼՂ հարցը դուրս են Եվրանեսթի գործունեության շրջանակներից: Լիտվացի համանախագահ Լայմա Լյուչիա Անդրիկիենեի կարծիքով. «Խորհրդարանն այն միջավայրն է, որտեղ հնարավոր է ու պետք է փոխհամաձայնության գալ, ոչ թե լուծումներ գտնել»:
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև