Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայազգի Ավանեսովը վարակել է 29 միլիոն համակարգիչ

Փետրվար 24,2012 13:27

ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի ժամանակ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը ցնցող հանցագործություններից նշեց Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր տնօրեն, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Դեր-Պողոսյանի, կազմակերպված հանցավոր խմբի կողմից կեղծ բանկային քարտեր օգտագործած, ԱՄՆ բանկային համակարգից 436 500 ԱՄՆ դոլար հափշտակած, դրանից 360 000-ը լեգալացրած Միքայել Թումասյանի, դավաճանության համար դատապարտված Գեւորգ Հայրապետյանի եւ լրտեսության համար դատապարտված Բեհնամ Բեհերիի նկատմամբ հարուցված քրեական գործերը:

Պարզվեց, որ բացահայտվել է եւ հարուցվել է մեկ աղմկահարույց քրեական գործ, որը դեռ դատարան չի ուղարկվել: Բացահայտողը Նեդեռլանդների Թագավորությունն է եղել:

Գեորգի Ավանեսովի գործն է, որը դատախազի տեղակալի բնորոշմամբ «եզակի է»: «Ավանեսովը տարածել է ամբողջ աշխարհում հարուցիչներ, վնասաբեր ծրագրերով վարակել է 29 մլն համակարգիչ », ասաց Մ.Սարգսյանը՝ հավելելով, որ Ավանեսովը շուրջ 26 մլն համակարգիչ վարակելու փորձ էլ է կատարել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829