Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«3 ամսական երեխայի դիահերձման փորձաքննության ժամանակ քննիչը հարցրել է. ալկոհոլ, նարկոտիկ կա՞, թե՝ չկա»

Փետրվար 24,2012 13:25

ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրվել էր կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվեց 2011թ. ընթացքում հանցավորության վիճակը, հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքները:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Թամազյանի, Մնացական Սարգսյանի եւ Գեւորգ Կոստանյանի զեկուցումները վերաբերում էին պետական շահերի պաշտպանության, պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողությանը, ձերբակալվածների, կալանավորվածների եւ դատապարտյալների կարգավիճակի հստակեցմանը, բաշխմանն ու տեղափոխմանը, նախաքննության նկատմամբ վերահսկողության իրականացման եւ Հայաստանի զինված ուժերում կատարվող հանցագործություններին:

Մնացական Սարգսյանը, երբ ակնարկեց, որ քրեական գործերի ձգձգման պատճառներից մեկը փորձագետների կողմից ժամկետների խախտումն էր, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն առարկեց. «Երբ խորանում ենք, բանից պարզվում է, որ այստեղ միայն փորձագիտական հիմնարկները չեն մեղավոր կամ պատճառը, որովհետեւ նրանք էլ են ծանրաբեռնված աշխատում:

Քննիչները շատ դեպքերում անտեղի, անհարկի փորձաքննություններ են նշանակում, ինչի անհրաժեշտությունն ընդհանրապես չկա: Քննիչները հարցեր են առաջադրում փորձագետին, որի պատասխանները  ոչինչ չեն տալիս քրեական գործին: Ցավով եմ նման դեպքերի մասին ասում: 3 ամսական երեխայի դիահերձման փորձաքննության ժամանակ քննիչը հարցրել է. ալկոհոլ, նարկոտիկ կա՞, թե՝ չկա: Ես չեմ ուզում ասել՝ ո՞ր քննիչը, ե՞րբ:

Կամ փորձաքննության են ուղարկվում դիակից հանված ամբողջ հագուստները: Եթե հատակին գորգ, վերմակ, դոշակ կա , մի բեռնատար ավտոմեքենայով ուղարկում են փորձագետին, հարցնելով՝ ի՞ր արյունն է, թե՝ոչ»:

Դատախազներին հրահանգ իջեցվեց հետեւել փորձագիտության ժամկետներին, այլ ոչ թե 2 ամիս գործը քննելուց հետո նշանակել փորձաքննություն, հետո էլ երկարացնել գործի ժամկետը, պատճառաբանելով, թե եզրակացությունը չեն ստացել:

Ի դեպ, կոլեգիային գլխավոր դատախազի կողմից հրավիրվել եւ մասնակցում էր փորձագետ Շոթա Վարդանյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Մանրամասները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ» թերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829