Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լուծող էիք՝ մինչեւ հիմա լուծեիք, 12 տարի է իշխանության եք»

Փետրվար 24,2012 13:18

Այս օրերին հանրապետականները գյուղեգյուղ ընկած՝ մարդկանց հարցուփորձ են անում, թե ի՞նչ պրոբլեմներ կան, ինչի՞ կարիք ունեն, ի՞նչ խնդիրներ պիտի լուծվեն առաջին հերթին եւ այլն: Մարդիկ էլ տարբեր պատասխաններ են տալիս: Մեկն ասում է «սերմացու չունենք», մեկն ասում է «ճանապարհները պիտի սարքվեն», մեկն ասում է «տեխնիկա չկա, վառելիքն էլ թանկ է» եւ այլն: Սրանք էլ իրենց ծոցատետրերում «պտիչկաներ» են դնում ու անցնում հաջորդ գյուղին: Իբր՝ ձեր հոգսերն իմացանք, եթե մեզ ընտրեք՝ անպայման բոլոր հարցերը կլուծենք: Ու մեկը չկա ասի՝ «լուծող էիք՝ մինչեւ հիմա լուծեիք, տասներկու տարի է իշխանության եք»:

Բայց ինչի՞ համար է այս թամաշան, իշխանությունները չգիտե՞ն, թե ինչ է պետք մարդկանց, նո՞ր պիտի իմանան: Իհարկե գիտեն: Ավելին՝ գուցե նույնիսկ ուրախ կլինեին լուծել այդ խնդիրները, բայց չեն կարողանում. «խասյաթը» թույլ չի տալիս: Ասենք՝ գիտեն, որ գյուղացիներին էժան վառելիք է պետք, բայց դրա համար բյուջեից վճարում են իրենց ընկերոջը, վառելիքն էլ այսպես թե այնպես գյուղացուն չի հասնում ու հայտնվում է շուկայում: Կամ, ասենք, գիտեն, որ գյուղացուն վարկեր են պետք: Եվ ի՞նչ. այնպիսի տոկոսներով են տալիս վարկը, որ գյուղացին վախենում է մոտենալ, ով էլ չի վախենում՝ տոկոսների տակ է մնում: Ուշադրություն դարձրեք՝ իշխանություններն իրականացնում են միայն այն ծրագրերը, որտեղից «նաղդ փող» ունեն: Եվ քանի որ իրենց նպատակը միայն այդ փողն է, ծրագրերն իրենց նպատակին չեն ծառայում:

Եվ այնուամենայնիվ, լավ է, որ իշխանությունները գոնե ընտրություններից առաջ փորձում են մարդկանց դուր գալ: Այլ հարց է, որ բավական հիմար ձեւով են անում դա:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829