Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես վկայում եմ՝ ՕԵԿ-ը ընտրակաշառք է բաժանում»

Փետրվար 24,2012 13:16

Դեպքը պատահել է անձամբ իմ ընտանիքի, այսինքն՝ տատիկիս հետ: Նրան եւ տարեց այլ թոշակառուների ասել են, թե թաղապետարանը սոցիալական օգնություն է բաժանում, եւ նրանց հավաքել են Էրեբունի համայնքի Ազատամարտիկների փողոցի վրա տեղակայված «կոմպյուտերանոցում»: Հետո «կոմպյուտերանոցի» աշխատակցուհին՝ ինչ-որ աղջիկ, սկսել է գրել ներկա թոշակառուների անուն-ազգանունները: Այնուհետեւ թոշակառուներին ասել են, թե պետք է գնալ մի քանի քայլ այն կողմ տեղակայված շենք, որտեղ էլ կբաժանեն օգնության տոպրակները: Այնուհետեւ նրանք բոլորով շարժվել են դեպի նշված շենքը. այն, ի դեպ՝ Էրեբունու ՕԵԿ տարածքային գրասենյակն է: Այնտեղ երեք մարդ հանդիպել են թոշակառուներին եւ նրանց ասել են՝ ի՞նչ պահանջներ ունեք, գնանք թաղապետարան՝ ասեք: Թոշակառուներից ոմանք ասել են, որ իրենց շենքերում լուսավորություն չկա, մի մասը խնդրել է, որպեսզի իրենց բակերը ասֆալտապատեն եւ այլն: Մինչ թաղապետարան գնալը, սակայն, սկսել են բաժանել տոպրակները, եւ նրանք, ովքեր իրենց եւ իրենց ընտանիքի անձնագրերը բերած չեն եղել, հետ են դարձել տուն՝ անձնագրերը տանելու: Անձնագրերն այնուհետեւ ՕԵԿ գրասենյակում «քսերոքս» եւ «սկան» են արել, ապա թոշակառուներին տվել են օրացույցը, օղին, հյութն ու սուրճը: Ստացողներից ոմանք դժգոհել են, թե իրենք օղին ի՞նչ պետք է անեն եւ ինչի՞ հետ պետք է խմեն, երբ հաց չունեն ուտելու: Մի խոսքով՝ այնուհետեւ ձեւավորվել է «պատվիրակության կազմը», որը պետք է ՕԵԿ պատասխանատուների ուղեկցությամբ գնար թաղապետարան եւ այնտեղ հարցեր բարձրացներ:

Մեզ մնում է արձանագրել, որ կա՛մ ՕԵԿ տարածքային գրասենյակը ինքնագործունեություն է ծավալել եւ առանց կուսակցության հետ համաձայնեցնելու սկսել է ընտրակաշառք բաժանել՝ Ամանորից մնացած ապրանքատեսակները սպառելու նպատակով, կա մէլ ՕԵԿ պատասխանատուները տեղյակ են եղել գործընթացից, բայց լրագրողի հարցադրումը, թե «թաղապետարանն է կաշառք բաժանում» հիմք է տվել ՕԵԿ-ականին փաստելու, որ թաղապետարանը նման բան չի արել:

Եվ իսկապես՝ Էրեբունու թաղապետարանն, իրականում, ՕԵԿ-ի համար ընտրակաշառք չի բաժանել: Էրեբունու թաղապետը ՀՀԿ-ական է, եւ նա դեռ «անելիք» ունի իր կուսակցության համար ձայներ հավաքելու առումով:

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829