Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում

Փետրվար 24,2012 13:11

Փետրվարի 23-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի են ունեցել քննարկում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրի ներքո, որին մասնակցում էին կազմակերպության անդամ երկրների հինգ տասնյակից ավելի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ի թիվս այլոց, թեմատիկ այս քննարկմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը, ով իր ելույթում անդրադարձել է քննարկման առանցքային հարցի` հակամարտությունների ընթացքում  կանանց և աղջիկների հանդեպ գործած բռնություններին. Դեսպան Նազարյանը նշել, որ նմանօրինակ հանցագործությունները պետք է բացահայտվեն և մեղավորները պատժվեն, այլապես անպատժելիությունը նոր զոհեր կծնի, նշելով նաև որ պատժելը միայն բավարար չէ, անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ ինտիուցիոնալ և հասարակության գիտակցության մակարդակներում:

Իր ելույթում դեսպան Նազարյանն ի մասնավորապես նշել է., որ «մի քանի օրից մենք ոգեկոչելու ենք Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը, ովքեր ենթարկվեցին սպանդի ու սարսափելի բռնությունների միայն այն պատճառով, որ հայեր էին»: Ակնարկելով Ադրբեջանի ներկայացուցչի ելույթին` Հայաստանի դեսպանը հիշեցրել է, որ այսօրվա քննարկումը վերաբերում է միայն Անվտանգության խորհրդի օրակարգում ներառված հակամարտությունների ընթացքում գործած բռնություններին և ոճրագործություններն, ու անհեթեթ համարել Խոջալու բնակավայրում տեղի ունեցած դեպքերին կատարած ակնարկը: Նա այնուհետև նշել է, որ պաշտպանությունն ու կանխարգելումն ապահովելու, իրական արդյունքներ ստանալու համար ԱԽ-ի քննարկումների ընթացքում անհրաժեշտ  է դրսևորել ճշգրտություն և հավաստիություն, ու Խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ նույնիսկ ԱԽ ընտրվելուց հետո Ադրբեջանը շարունակում է իր անպատասխանատու գործելաոճը թաքցնելու համար իր կատարած հանցագործություններն ու սադրանքները:

Քննարկումների ընթացքում Հայաստանի ներկայացուցչի կողմից կոչ է արվել Ադրբեջանին զերծ մնալ էժանագին քայլերից ու ԱԽ-ում անհարկի շահարկումներից և փոխարենը կենտրոնանալ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների միջնորդությամբ իրականացվող ԼՂ բանակցային գործընթացին ու կյանքի կոչել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումների ընթացքում:

Հակադարձելով ադրբեջանական քարոզչությանը` դեսպանը նաև նշել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը, որոնք կոչ են անում կողմերին բանակցություններ վարել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով և ուղիղ շփումների միջոցով, և որ Ադրբեջանի հրաժարումը վարել բանակցություններ ԼՂՀ ընտրված ղեկավարության հետ հարցի կարգավորման հիմնական խոչընդոտներից է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829