Հատված «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանի հետ հարցազրույցից
– Պարոն Աբրահամյան, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ–ին անդամակցությունից հետո Լեւոն Տեր–Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը շարունակո՞ւմ է ուժի մեջ մնալ, համագործակցության շփման եզրեր գտնելու հնարավորություններ դեռեւս կա՞ն։
– Ինձ թվում է, որ Վարդան Օսկանյանի՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը անդամակցելու այդ քայլի հետեւից ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի ականջները երեւացին, այլեւ՝ ամբողջ գլուխը։ Այդ առումով դժվար թե սրանից հետո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անի այն քայլերը, ինչ որ կարելի էր ակնկալել այդ քաղաքագիտական վերլուծությամբ։ Ուստի զուտ ուղիղ համագործակցություն ԲՀԿ-ի հետ այս պահին ես գոնե բացառում եմ։
Կարդացեք նաև
– Լավ, սոցիոլոգները արդեն իսկ սկսել են ներարկել հասարակության գիտակցության մեջ մի գաղափար՝ առաջիկա ընտրություններում հիմնական պայքարը ընթանալու է իշխանական երկու կուսակցությունների՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Դուք հավատո՞ւմ եք այդ պայքարի իրական լինելուն:
– Ես նկատելի պայքար չեմ տեսնում այդ կուսակցությունների միջեւ, բացի մանր-մունր, երբեմն ենթադրյալ գործողություններից՝ ԲՀԿ-ականներին բռնեցին-բաց թողեցին… Այդ բոլորը լուրջ չի: Առանձնապես լուրջ առճակատում ես առայժմ չեմ տեսնում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Ժամանակ»