Լրահոս
Օրվա լրահոսը

Արամոն սարսափում է՝ նայելով ԱԺ նիստերի դահլիճին

Փետրվար 24,2012 12:03

Հատված ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արամոյի հետ հարցազրույցից:

– Նախորդ հարցազրույցի ժամանակ, որ երկու տարի առաջ էր, մի արտահայտություն արեցիր. «Հայաստանը գլոբուսից դուրս է պտտվում»։ Այս երկու տարում ի՞նչ է փոխվել, մենք չե՞նք մերձեցել գլոբուսին։

 

– Կարծես թե ինչ-որ չափով մտել ենք գլոբուսի մեջ։ Սա ասելուս համար առաջին հերթին հիմք է տալիս այն ստաբիլ ստատուս քվոյի վիճակը, որ կա մեզանում։ Սա, ըստ իս, մեր նախագահի քաղաքականության արդյունքն է։ Ես ո՛չ իշխանամետ եմ, ո՛չ ընդդիմադիր, բայց տեսնում եմ, որ արտաքին հարաբերությունների դաշտում մեր նախագահը ճիշտ, խելամիտ քաղաքականություն է վարում։ Կայուն վիճակը շատ կարեւոր է։ Եվ ես կարծում եմ, որ վիճակն ավելի կկայունանա, եթե վերընտրվի Սերժ Սարգսյանը։ Իհարկե, հարկավոր է նաև, որ մեր նախագահն ավելի կոշտ լինի. սա իմ կարծիքն է։ Ես լավատես եմ։ Ու շատ եմ ցանկանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում շատ երիտասարդների տեսնել Ազգային ժողովում։ Թող լինեն նաեւ նախկին պատգամավորներից ոմանք, թող կանգնեն երիտասարդների կողքին իրենց փորձով, պրոֆեսիոնալ գիտելիքներով։ Բայց թող գործող ուժը լինեն երիտասարդները՝ իրենց նոր, թարմ մտածելակերպով, համարձակ մոտեցումներով ու աշխատաոճով։ Միայն այսպես կարելի է ինչ-որ առաջընթաց ունենալ։ Թե չէ հիմա նայում եմ մեր խորհրդարանի նիստերի դահլիճին ու շատ հաճախ սարսափում եմ։ Մարդիկ ուղղակի քնած են։ Անտարբեր, անհաղորդ դեմքերով ինչ-որ օրենքներ են քննարկում, կոճակ են սեղմում։ Երբեմն էլ այնպիսի բաների մասին են օրենք ընդունում, որ ուղղակի ծիծաղս է շարժում։ Այս բաները բացառելու համար խորհրդարան երիտասարդներ պիտի մտնեն՝ 30-35 տարեկան մարդիկ։ ՀՀԿ-ից կլինեն, ՕԵԿ-ից, «Ժառանգությունից», ՀՅԴ-ից, թե այլ թեւից, կարեւոր չէ։ Միայն թե թող լինեն երիտասարդ, գործունյա, եռանդուն եւ լցնեն պառլամենտն իրենց նոր մտածելակերպով։ Թող միանան իրար ավագ սերնդի խելացի պատգամավորների փորձառությունը եւ երիտասարդների պայծառ միտքը։ Սրա մեջ է մեր փրկությունը։ Այնքա՜ն անհանգստացնող թեմաներ կան, որ պիտի դրվեն քննարկման ու խելացի լուծում ստանան։ Երաժշտական դպրոցներն են փակվում, դասական, ագգային նվագարանների դասարաններն են վերանում։ Ոչ ոք չի ուզում նվագել, բոլորն ուզում են երգել-պարել։ Այսպես ազզային երաժշտություն կունենա՞նք, դասական արվեստ կպահե՞նք։ Ես ցանկանում եմ, որ վերընտրվելու դեպքում նախագահն ուշադրություն դարծնի այս հարցերին, եւ կրկնում եմ, լինի ավելի կոշտ։

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829