Հատված Արմեն Զ. Սարգսյանի հետ հարցազրույցից:
– Վարչապետն էր վերջերս ձեզ հյուր. նկարն էնքա՜ն բան էր ասում, որ մի երկու ժամ նայում էի. իրո՞ք այդքան մոտ եք միմյանց։
– Ի՞նչ վերջերս, վարչապետի հետ մտերմությունը եղել է մինչեւ վարչապետ լինելը, մինչեւ Կենտրոնական բանկի նախագահ լինելը։ Նա եղել է մեր ընտանիքի բարեկամը, եղել է մեր Վազգենի էն օրերի եւ՛ կուսակցական, եւ ճանապարհի ընկերը։ Տիգրան Սարգսյանի, իր ընտանիքի, իր երեխաների հետ դեռ շատ վաղուց, սրանից քսան տարի առաջ ենք սկսել շփվել. ինչի՞ մասին է խոսքը։ Ինչո՞ւ եք կարծում, որ որպես վարչապետ էր եկել, ինչո՞ւ չեք մտածում, որ որպես բարեկամ էր եկել. իրավունք չունի՞ մեկ-մեկ գալու, իր երեխաների, ընտանիքի հետ՝ մեզ հետ լինելու։
– Սերժ Սարգսյա՞նն էլ է գալիս։
– Եթե ժամանակ է ունենում, գալիս է, նաեւ թանգարան է այցելում, այցելում է մեզ, այցելում է նաեւ ինձ։ Սերժ Սարգսյանն էլ մեր ընտանիքի բարեկամն է, կոնկրետ ինձ համար՝ նա լավ բարեկամ է։
– Չգիտեմ՝ հարցնեմ, թե չէ. Սեյրան Օհանյանի այցելության եւ «արձագանքների» մասին։
– Ուրեմն՝ Սեյրան Օհանյանն իմ մարտական ընկերն է։ Սեյրան Օհանյանը Վազգենի մարտական ընկերն է։ Սեյրան Օհանյանը մեր ընտանիքի լավագույն բարեկամն է։ Բանակի 20-ամյակի հետ կապված՝ նա իրավունք չունի՞ այցելելու Վազգենի մորը, իր մարտական ընկերոջը… Ցավալի է, իհարկե, որ նման տհաճ արձագանքներ էլ եղան։ Յուրաքանչյուրը թող մտածի ու խոսի իր խղճի մտոք. համենայն դեպս, էդ հարցի մեջ ես անմեղ եմ։ Էսքան բան։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
«Իրատես դե ֆակտո»