Մադրիդի «Ռեալի» աստղը փետրվարի 5-ին իր ծննդյան 27-ամյակը նշել է ընտանեկան նեղ շրջապատում, հավանաբար՝ համեստ: Բայց իր համար գնել է մի շքեղ ավտոմեքենա՝ «Լամբորջինի-Ավենտուրա»՝ վճարելով $450 հազար:
Իտալացիները հատուկ Ռոնալդուի համար արտադրել են 700 ձիաուժ հզորությամբ շարժիչով էքսկլյուզիվ ավտոմեքենա՝ վրան նշելով ֆուտբոլիստի անվան սկզբնատառերը եւ մարզաշապիկի թիվը՝ «CR7»: Ռոնալդուն մի ամբողջ ավտոշարասյուն ունի. երկու՝ «Բենթլի», չորս՝ «Աուդի», երկու «Մերսեդես» եւ մեկական «Ասթոն Մարտին» եւ «Մազերատտի»: Այսպիսի շքեղության վրա զարմանալ պետք չէ, քանի որ պորտուգալացին «Ռեալի» հետ պայմանագրով շաբաթական վաստակում է $ 330 հազար (ամիսը՝ $ 1,3 միլիոն):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ