Հատված Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ հարցազրույցից:
– Մյուս մարզպետները ճնշումներ, վարչական ռեսուրսներ գործադրելով՝ հազիվ են կարողանում բավարար ձայներ ապահովել իրենց թիմի համար։ Դուք չափից շատ լավատես չե՞ք։ Ասենք, մյուսների օրինակին չե՞ք պատրաստվում հետեւել՝ ընտրակաշառք բաժանել եւ այլն։
– Ինձ պրովոկացիոն հարցեր մի տուր, ես չգիտեմ ով ա ում ճնշում, ես ճնշելուց շուտվանից անցել եմ, 1.5 տարի է՝ ես ոչ մեկին չեմ ճնշում։ Դրանից (ընտրակաշառք բաժանելուց) ես շատ հեռու եմ, ես եմ դրանց համար պատժել, դուք լավ գիտեք, որ իմ աշխատանքային տեղը սկսվել է Շիրակի մարզից՝ լեյտենանտից մինչեւ գնդապետ, ճիշտ ա, բոլոր բաներն անցել եմ, հետո եմ եկել գեներալ Գիզիրյան մարզպետ, ճի՞շտ ա։ Հետեւաբար կարծում եմ, ոնց որ ես եմ էս ժողովրդին հարգում-ընդունում, այնպես էլ իրենք են ինձ հարգում-ընդունում։ Դրա շնորհիվ, կարծում եմ, հաջողության կհասնենք։ Ես ընտրակեղծիքների էդ պահերը ոչ թույլ եմ տվել իմ կյանքում, ոչ էլ ընդունել եմ։
– Բայց խոստովանեցիք, որ նախկինում ճնշում էիք եւ…
Կարդացեք նաև
– Դե բա, դե բա… իհարկե ճնշում էի… դուք չէի՞ք ասում՝ ճնշում էի, դա դուք էիք գրում:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»