Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյուդոիստը զրկվել է օլիմպիադա մեկնելու իրավունքից՝ ատամի մածուկ գողանալու համար

Փետրվար 24,2012 10:29

Իսրայելի ձյուդոյի ֆեդերացիան Սոսո Պալելաշվիլուն զրկել է Դյուսելդորֆում ընթացած օլիմպիական վարկանիշային մրցմանը մասնակցելու իրավունքից:

Մարզիկը Դյուսելդորֆի խանութներից մեկում փորձել է ատամի մածուկ գողանալ: Պալելաշվիլուն խանութի աշխատակիցները կանգնեցրել են ելքի մոտ եւ նրա գրպանից հանել «գողոնը»: Իսրայելի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը պահանջել է մարզիկին անհապաղ հետ ուղարկել Իսրայել եւ խոստացել նրան ենթարկել կարգապահական պատժի:
«Մաարիվ» թերթին տված հարցազրույցում Պալելաշվիլին հայտարարել է, թե իրեն ներկայացված մեղադրանքը մերկապարանոց է: «Ես գնումների կատարելու գնացել էի ամբողջ թիմի համար՝ մեր պատվիրակության փողերով. ըմպելիք, մեղր, բանան եւ այլն: Զամբյուղն արդեն լիքն էր, դրա համար էլ մածուկը դրեցի գրպանս, որպեսզի դրա համար առանձին վճարեմ: Չհասցրի այն գրպանիցս հանել, երբ դրամարկղի առջեւ նստած տարեց աշխատակիցն ու էլի ինչ որ մեկն աղմուկ բարձրացրին ու ոստիկանություն կանչեցին: Ես երեխա չեմ, որ 80 ցենտանոց մածուկի համար նման բան անեմ: Ես երկու երեխայի հայր եմ, օլիմպիական խաղերի մասնակցության հավակնորդ», – ասել է 26 ամյա ձյուդոիստը: Նրա խոսքերով, ինքն անգլերեն չի խոսում եւ չի կարողացել տեղում բացատրվել: Այդ պահին անձնագիրն էլ մոտը չի եղել, դրա համար ոստիկանությունը իրեն հրավիրել է տեղամաս, մինչեւ փաստաթղթերը կբերեին: Իսկ Պալելաշվիլու մարզիչն ավելացրել է. «Մեր ֆեդերացիան ավելի շատ քաղաքականությամբ է զբաղվում, քան սպորտով: Այլապես, ինչի՞ համար էր երեք տարվա չարչարանքը, որ մեզ բերել էր Դյուսելդորֆ, զրոյի հավասարեցնելը»:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829