Հանրային խորհրդում կայացած քննարկման ժամանակ` Մաշտոցի պուրակի հարցով, ներկա էին նաեւ ՀԽ անդամներ եւ միաժամանակ Երեւան քաղաքի ավագանու անդամներ Աստղիկ Գեւորգյանն ու Դերենիկ Դումանյանը: Երբ նրանցից հետաքրքրվեցին, թե եղե՞լ են արդյոք ավագանու քննարկումներ կրպակները Մաշտոցի այգի տեղափոխելու հարցով, եւ արդյո՞ք ավագանու անդամները որեւէ դեմ բան չե՞ն ասել պուրակի հարցով, պարոն Դումանյանը պատասխանեց, որ ոչ մի քննարկում էլ ավագանու հետ չի եղել, որոշումը եղել է քաղաքապետարանինը` որպես Երեւանի գործադիր մարմին: