Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրունյանը կառաջադրվի Արաբկիր համայնքում

Փետրվար 23,2012 23:06

«Ես առաջիկա ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու իմ որոշումը միանշանակ կայացրել եմ ու  առաջադրվելու եմ Արաբկիր համայնքում»,- երեկ ի պատասխան Aravot.am-ի հարցին՝ արդյոք իր առաջադրման վերաբերյալ վերջնական որոշում կայացրե՞լ է, ասաց նախկին քաղբանտարկյալ, անկուսակցական Սուրեն Սիրունյանը՝ հավելելով, թե վերջնականապես որոշված չէ միայն մեկ բան՝ համայնքի երկու ընտրատարածքներից որո՞ւմ է առաջադրվելու: «Սպասում եմ, տեսնեմ այդ երկու ընտրատարածքներում ովքե՞ր են առաջադրվելու»,- վստահեցրեց Սիրունյանը:

Մեր ճշգրտող հարցին, թե՝ ակնկալում է, որ իր մրցակինցներն ավելի թո՞ւյլ, թե՞ ուժեղ թեկնածուներ լինեն, պատասխանեց. «Առհասարակ ես պարտվողի հոգեբանություն չունեմ: Եթե մասնակցում եմ ընտրություններին՝ ապա անպայման հաղթելու վճռականությամբ: Եթե մարդիկ կան, որոնք իրենց ամբողջ կյանքում նպատակ են ունեցել միայն մասնակցել այս կամ այն ընտրություններին՝ պարտվելու պատրաստ լինելով, ապա ես նրանցից չեմ: Ինձ համար նշանակություն չունի՝ մրցակիցս ուժե՞ղ, թե՞ թույլ, քաղաքական գործի՞չ, թե՞ օլիգարխ, ընդդիմությո՞ւն, թե՞ «դիմություն» է լինելու»:

Այսինքն, դուք պատրաստ եք նաեւ ընդդիմադիր թեկնածուի դեմ է՞լ պայքարել: «Ես իմ առաջ նման խնդիր չեմ դրել: Ես արդեն  որոշել  եմ, որ պետք է մասնակցեմ ընտրություններին եւ մասնակցեմ Արաբկիր համայնքում, թե ո՞վ  իր թեկնածությունն իմ դեմ կդնի՝ ինձ համար կարեւոր չէ: Ով ուզում է լինի, եթե գտնում է, որ կարող է այդ ընտրատարածքում ինձ հաղթել՝ չարաչար սխալվում է: Մյուս կողմից, ես շատ ուրախ կլինեմ, որ իմ մրցակիցը լինի կուսակցական առաջնորդի դեմքով», – մեր հարցադրմանն այսպես արձագանքեց Սուրեն Սիրունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829