Լրահոս
Օրվա լրահոսը

Նկատողություն` ոչ թե դեղերի գնացուցակի, այլ` հիվանդանոցի սանիտարական վիճակի համար

Փետրվար 23,2012 21:20

Այսօր Գյումրու «Սամարիթեր» հիվանդանոցի գործադիր տնօրեն Ռաֆիկ Խաչատրյանը, անդրադառնալով, «Վարչապետը պայքարում է դեղագողության դե՞մ» վերնագրով մեր հրապարակմանը` պարզաբանեց, որ իր գլխավորած հիվանդանոցը ՀՀ  առողջապահության նախարար  Հարություն Քուշկյանի կողմից  «դեղերի կոծկված գնացուցակի» հետ կապված երբևէ նկատողություն չի ստացել: «Անցած տարի, այս ժամանակ  առողջապահության նախարարը  հանձնախումբ ուղարկեց Շիրակի մարզի հիվանդանոցներ, նրանք այցելեցին նաև մեր հիվանդանոց  ու  արձանագրեցին, որ աղբարկղը դատարկ չի եղել, ուշ ժամ էր, այդ պատճառով էլ դատարկ չէր, թեև ես դրա համար ներողություն եմ  խնդրել, ընդունել եմ, որ դա մեր թերությունն է: Նախարարական խմբին դուր չէր  եկել նաև այն, որ սրտաբանական բաժանմունքում ներարկիչները թափված են եղել , իհարկե դրանք նոր էին ու  բուժքույրը դասավորում էր: Բայց դեղերի  գնացուցակի հետ կապված դիտողության, այդպիսի գրավոր ակտ գոյություն չունի: Դեղերի գնացուցակը պարտադիր է փակցնել ամբուլատոր բուժման ենթակա հիվանդների համար, իսկ մեր հիվանդանոցը ստացիոնար է, մեկին թանկ դեղ է անհրաժեշտ, մյուսին` էժան, հետևաբար և այդ օրենքը մեզ չի վերաբերում»,- ասաց տնօրենը: Նա նշեց, որ իր հիվանդանոցը միակն է մարզում, որ պարբերական  մրցույթ է հայտարարում դեղորայքի և բժշկական պարագաների գնման համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829