Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը դիմել էր Արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին` խնդրելով աջակցել Երևան քաղաքի շենքերի տանիքներից կախված և քաղաքացիների համար լուրջ վտանգ ներկայացնող սառցաբեկորների վերացման աշխատանքներին:
Փետրվարի 23-ի դրությամբ այդ բարդ և դժվարին աշխատանքներին մասնակցել է 20 հրշեջ-փրկարար` ԵՓՎ Կենտրոնի բաժնի թիվ 8 ՀՓՋ-ի և ՓՈՒՎ ՀՀՋ-ի ավտոսանդուղքներով` ԵՓՎ պետի տեղակալ փ/ծ փոխգնդապետ Դ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Փրկարարները գործել են Կենտրոնի և Արաբկիրի 11 փողոցներում` միեւնույն ժամանակ ձնից մաքրելով 64 շենքի բակային տարածք:
Սառցաբեկորների վերացման աշխատանքները շարունակվում են:
ԱԻՆ