«Դա հարգանքի արժանի դիրքորոշում է»,- Aravot.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քիչ առաջ տարածած հայտարարությունը, որով կուսակցությունը ՀԱԿ համամասնական ցուցակին մասնակցելու է միայն ի դեմս կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, այսպես մեկնաբանեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք` հարցին, պարոն Զուրաբյանն ասաց. «իրենք շատ լավ պարզաբանել են»: Հետաքրքրվեցինք` գուցե այնուհանդերձ դժգոհություններ կա՞ն, այդ պատճառով էլ նման որոշում է կայացվել: Պարոն Զուրաբյանը փիլիսոփայորեն հակադարձեց. «Մի փնտրեք սեւ կատու մութ սենյակում, հատկապես, եթե այն այնտեղ չկա»:
Նելլի Գրիգորյան