Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտրվել է հայ ձյուդոիստի կողոսկրը

Փետրվար 23,2012 18:00

 Դյուսելդորֆում անցկացված ձյուդոյի օլիմպիական վարկանիշային «Գրան Պրի» մրցաշարում երկրորդ գոտեմարտում կոտրվել է Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արմեն Նազարյանի կողոսկրը, որի պատճառով նա չի մասնակցելու վարկանիշային հաջորդ երկու մրցաշարերին եւ վերադառնում է Երեւան:

Մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանի փոխանցմամբ, կարելի է ասել, որ, չնայած դրան, թե Արմենը եւ թե մեր մյուս առաջատար ձյուդոիստը` 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, գործնականում արդեն ապահովել են Լոնդոնի օլիմպիական ուղեգիր: Նրանք միջազգային ֆեդերացիայի` փետրվարի 21-ին հրապարակված վարկանիշային ուղեգրերի հավակնող ձյուդոիստների ցուցակում իրենց քաշային կարգերում զբաղեցնում են 12-րդ հորիզոնականը (օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքի համար անհրաժեշտ է ապրիլի 30-ին հրապարակվելիք ամփոփիչ ցուցակում առանձին քաշային կարգերում տեղ ունենալ 22 լավագույնների մեջ): «Մնացել է ընդամենը երկու վարկանիշային մրցաշար: Եվ եթե նրանք անգամ այդ երկուսին չմասնակցեն, իրենց հավաքած միավորներով հնարավոր չէ, որ դուրս մնան այդ 22-ի կազմից: Այլ խնդիր է, որ մեր նպատակն առաջին ութի մեջ մտնելն է, քանի որ օլիմպիական խաղերում այդ ութ ձյուդոիստները վիճակահանության ժամանակ տարբեր զամբյուղներում են ընդգրկվելու: Եթե Արմենը հասցնի ապաքինվել մինչեւ ապրիլի վերջին կայանալիք Եվրոպայի առաջնությունը, կմասնակցի եւ Հովհաննես Դավթյանի հետ միասին կաշխատի կատարել առաջադրանքը», – ասաց Դավիթ Խիթարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829