Լրահոս
Օրվա լրահոսը

Սկզբում՝ ընդունելություն, հետո՝ համագումար

Փետրվար 23,2012 17:38

«Հայաստանի Հանրապետության՝ Միավորված ազգերի կազմակերպությանն անդամակցելու 20-ամյակի կապակցությամբ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը պատիվ ունի Ձեզ հրավիրելու տոնական ընդունելության»,- այս օրերին շատ հասարակական եւ քաղաքական գործիչները են ստանում նման հրավերներ: Տոնական ընդունելության մասին հիշատակումից հետո՝ միայն վերջում նշվում է, որ ընդունելությանը կհետեւի «Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարի պաշտոնական բացումը:

Ընդ որում՝ այս հրավիրատոմսի հայերեն տարբերակի եւ անգլերենի միջեւ կան տարբերություններ: Անգլերենում նշված է, թե համագումարին մասնակցելը, այսպես ասած, ըստ նախընտրության է: Հայերեն տարբերակում սա չկա, ինչն այս հրավիրատոմսը ստացած կուսակցական գործիչներից մեկին տեղիք էր տվել կեսկատակ ենթադրության, որ եթե եկել ես ընդունելության, հաց ես կերել՝ բարի եղիր մասնակցել նաեւ համագումարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829